ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևն արձագանքել է ԱՊՀ տնտեսական խորհրդում Բաքվի բացակայությանը:
«Այսօր ճշմարտությունը սա է՝ ադրբեջանական պատվիրակությունը չի ժամանել։ Չգալու պատճառները մենք չգիտենք։ Նրանք մեզ չեն տեղեկացրել։ Ես մեծ հույս ունեմ, որ իրավիճակը կվերադառնա իր նախկին հունին, և Ադրբեջանը եղել և կմնա ինտեգրացիոն համագործակցության ակտիվ մասնակից։ Մեզ դրանում հավաստիացնում էին և Ադրբեջանի նախագահը, և վարչապետը։ Կարծում ենք, որ սա ժամանակավոր դրվագ է»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ Բաքուն, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, որոշել է չմասնակցել ԱՊՀ երկրների տնտեսական համագործակցությունն ապահովող մարմնի աշխատանքներին՝ Մոսկվայի հետ սրված հակամարտության պատճառով: