Պայթյուն Շենգավիթում՝ հրդեհի բռնկմամբ | 1in.am





Հուլիսի 18-ին պայթյուն-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ահազանգ է ստացվել, որ Սասունցի Դավիթ մետրոպոլիտենի կայարանի Սևանի փողոցի թիվ 30/3 հասցեում գործող սննդի կետում պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումով։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են սննդի կետի աշխատակիցները։

Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյուն-հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են սննդի կետի սեփականատիրոջ ինքնությունը։

Leave a Comment