Լաս Վեգասում ընթացող Freestyle Chess Grand Slam սուպերմրցաշարի քառորդ եզրափակիչում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթել է ՖԻԴԵ-ի դասակարգման վարկանիշային աղյուսակի երկրորդ համար, ամերիկացի Հիկարու Նակամուրային։
Արագ խաղի առաջին պարտիաներում Արոնյանն ու Նակամուրան փոխանակվեցին հաղթանակներով, իսկ երկու բլից պարտիաներում Արոնյանն առավելության է հասել՝ 1.5։0.5 հաշվով։
Կիսաեզրափակիչում Լևոն Արոնյանը կխաղա հնդիկ ուժեղագույն գրոսմայստերներից մեկի՝ Էրջուն Էրիգայսիի դեմ։