ՄՈՍԿՎԱՆ 20 ՏԱՐՈՒՑ ԻՐԵՆ ԵՄ-ՈՒՄ ՏԵՍՆՈՂ ՆԻԿՈԼԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԲԱՆ ԿՈՒՆԵՆԱ՞


Վերլուծություն

Այն, ինչ տե­ղի է ու­նե­նում Սի­րիա­յում, ա­վե­լի կոնկ­րետ՝ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում, ի­հար­կե, շա­րու­նա­կում է վտան­գի մեջ պա­հել նաեւ Հա­յաս­տա­նին: Ս­ցե­նար­նե­րը տար­բեր են. ե­թե վերսկս­վի Ի­րա­նի դեմ պա­տե­րազ­մը, մեզ հա­մար վտանգն ակն­հայտ է, ե­թե Իս­րա­յե­լը կենտ­րո­նա­նա Քուր­դիս­տա­նի ծրագ­րի վրա, ա­պա դա կա­րող է Ան­կա­րա­յին պար­տադ­րել՝ ակ­տի­վաց­նել Մեծ Թուրա­նի ծրա­գի­րը, որ­պես հա­կակ­շիռ: Եվ այս­պես շա­րու­նակ. քա­նի դեռ մեծ տա­րա­ծաշր­ջա­նը նման վե­րա­կա­ռուց­ման փու­լում է, Հա­յաս­տա­նի հա­մար լրջա­գույն վտան­գը պահ­պան­վում է:

Բայց ա­հա, այս ի­րա­վի­ճա­կում, այն, ին­չի մա­սին նա­խօ­րեին խո­սեց Նի­կո­լը, գա­լիս է հու­շե­լու, որ ի­րա­կա­նում վտան­գը բազ­մա­պա­տիկ ան­գամ ա­վե­լի մեծ է, քան կա­րող էր լի­նել: Նախ, թեեւ է­լի փոր­ձում է ա­ռա­ջին պլան մղել «ոչ մի մի­ջանցք» գա­ղա­փա­րը, բայց ան­մի­ջա­պես էլ ա­ռաջ է տա­նում նման թեզ, թե՝ իսկ «մի­ջանց­քի մեջ ի՞նչ վատ բան կա»: Իսկ ի­րա­կա­նում, այն, որ «Զան­գե­զու­րի մի­ջանցք» աս­վա­ծը դար­ձել է մի­ջազ­գա­յին մասշ­տա­բի «բա­զար­նե­րի» օբ­յեկտ, ո­րի մեջ ան­գամ Թ­րամ­փը ներգ­րավ­վեց, գա­լիս է խո­սե­լու այն հայտ­նի մտքի օգ­տին, որ նի­կոլ­յան թի­մը սկսում է ակ­տիվ քա­րոզ­չութ­յուն` «մի­ջանց­քի մեջ ի՞նչ վատ բան կա» թեզն ա­ռաջ տա­նե­լու հա­մար, թե­րեւս նաեւ այն պատ­կե­րա­ցում­նե­րով, որ ե­թե ԱՄՆ-ն խառն­վի այդ գոր­ծըն­թա­ցին, ա­պա Մոսկ­վա­յին կմնա միայն նա­հան­ջել:

Այս վեր­ջին մտքի մա­սին ակ­նար­կեց Նի­կո­լի մյուս հայ­տա­րա­րութ­յու­նը, թե՝ ա­վե­լի հա­վա­նա­կան է ՀԱՊԿ-ից դուրս գա­լը, քան Հա­յաս­տա­նի ան­դա­մակ­ցութ­յան սա­ռե­ցու­մը: Ա­պա նաեւ, որ 20 տա­րուց նա Հա­յաս­տա­նը տես­նում է ԵՄ-ում:

Հաս­կա­նա­լի է, սո­վո­րա­կան մա­նի­պուլ­յա­ցիա­նե­րի տակ, ար­դեն սկսել են բա­ցել այն փա­կագ­ծե­րը, ո­րոնք ա­ռաջ գե­րա­դա­սում էին գո­նե հրա­պա­րա­կա­յին դաշ­տում հեր­քել: Այն է՝ նի­կոլ­յան խուն­տան գնա­լով ա­վե­լի է փոր­ձում ուր­վագ­ծել «դե­պի Եվ­րո­պա» տես­լա­կա­նը, թե­րեւս լավ հաս­կա­նա­լով, որ դրա տակ շատ ա­վե­լի պարզ խաղ է դրված՝ ըն­դա­մե­նը Հա­յաս­տա­նից փոր­ձում են սար­քել հեր­թա­կան հա­կա­ռու­սա­կան միա­վո­րը, գու­մա­րած, ի­հար­կե, այն դե­րը, ո­րը նա­խա­տես­ված է «Թ­յուր­քա­կան մի­ջանց­քի» մեջ:

Մի խոս­քով, ա­սել, թե Նի­կո­լը ո­րե­ւէ նոր բան ա­սաց, սխալ կլի­ներ. ամեն ինչ նույն հաս­կա­նա­լի ուղղ­վա­ծութ­յան մեջ է, ո­րը կար 2018թ.-ից սկսած: Ու ինչ­պես միշտ, ա­ռա­վել եւս հի­մա թե­ման այլ դաշ­տում է՝ ո՞ր ուղղ­վա­ծութ­յան շան­սերն են ա­վե­լի մեծ՝ Ռու­սաս­տան-Ի­րան ա­ռանց­քի՞, թե՞ թուր­քա-բրի­տա­նա­կա­նի, ո­րին այս պա­հին «հա­ջո­ղաց­րին» կպցնել նաեւ Թ­րամ­փին՝ «Զան­գե­զու­րի մի­ջանց­քը» 100 տա­րով ա­մե­րի­կա­ցի­նե­րին տա­լու հայ­տա­րա­րութ­յան տես­քով: Մինչ­դեռ այս­տեղ լու­ծու­մը կապ­ված է շատ պարզ հար­ցի հետ՝ իսկ դե­պի ո՞ւր են գնում ռուս-ա­մե­րիկ­յան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը, եւ դրա հա­մա­տեքս­տում՝ «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» մա­սին Թ­րամ­փի այդ ծրագ­րե­րը արդ­յոք ի­րա­կա­նում այն նույն պատ­մութ­յան հա­մա­տեքս­տում չե՞ն, ինչ­պի­սին էր, ա­սենք, Մոսկ­վա­յին 50 օր տա­լու Թ­րամ­փի հայ­տա­րա­րութ­յու­նը:

Չ­նա­յած, այս­տեղ եւս մեկ նյո­ւանս ա­վե­լա­ցել է: Ն­ման ըն­դա­մե­նը մեկ օ­րի­նակ. օրերս Ե­գիպ­տո­սի եւ Չի­նաս­տա­նի կենտ­րո­նա­կան բան­կե­րը ստո­րագ­րե­ցին հա­մա­ձայ­նա­գիր, ո­րով փո­խա­դարձ ա­ռեւտ­րում հրա­ժար­վե­լով ա­մե­րիկ­յան դո­լա­րից եւ SWIFT հա­մա­կար­գից, անց­նել են տե­ղա­կան ար­ժույթ­նե­րով առեւ­տուր ա­նե­լուն եւ Չի­նաս­տա­նի սահ­մա­նա­յին միջ­բան­կա­յին վճա­րա­յին հա­մա­կար­գի (CIPS) օգ­տա­գործ­մա­նը: Հի­շեց­նենք, SWIFT-ն­ ա­րեւմտ­յան սրբութ­յան սրբոց­նե­րից մեկն է, ո­րով վե­րահս­կում են ա­մեն մի ֆի­նան­սա­կան շարժ աշ­խար­հում: Իսկ ա­հա Չի­նաս­տա­նը SWIFT-ից հրա­ժար­վե­լու եւ իր վճա­րա­յին հա­մա­կար­գից օգտ­վե­լու մե­խա­նիզ­մը սկսում է տա­րա­ծել Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի հատ­վա­ծում: Նաեւ, Ի­րանն է սկսել հայ­տա­րա­րել, որ Չի­նաս­տա­նի դե­րը կա­րող է ո­րո­շիչ դառ­նալ ԱՄՆ-ի հետ իր ներ­կա խնդիր­նե­րի հետ կապ­ված: Ու այս­պես շա­րու­նակ. ակն­հայ­տո­րեն Պե­կի­նը սո­վո­րա­կան «պաու­զա­յին» ռե­ժի­մից Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում սկ­սում է կտրուկ ակտ­ի­վա­նալ, եւ դա հե­րիք չէ, հար­վա­ծել SWIFT-ին: Իսկ սա տա­նում է մեկ պարզ մտքի՝ Թ­րամփն այ­լեւս ժա­մա­նակ չու­նի եւ պետք է կտրուկ ակ­տի­վաց­նի Չի­նաս­տա­նի դեմ պայ­քա­րի ուղ­ղութ­յու­նը: Այ­սինքն, նույն­քան ա­րագ էլ պետք է ինչ-որ լու­ծում գտնի ինչ­պես Ուկ­րաի­նա­յի, այն­պես էլ Ռու­սաս­տա­նի հետ հար­ա­բե­րութ­յուն­նե­րի հետ կապ­ված: Ու նման ի­րա­վի­ճա­կում քիչ հա­վա­նա­կան է թվում, որ, ան­կախ հրա­պա­րա­կա­յին վե­րամ­բարձ հայ­տա­րա­րութ­յուն­նե­րից, նա ի­րա­կա­նում էլ Մոսկ­վա­յի հետ խո­րը հա­կա­սութ­յան մի նոր օ­ջախ կսար­քի՝ «Զան­գե­զու­րի մի­ջան­ցքի» հետ կապ­ված:

Իսկ ա­հա­Մոսկ­վա­յից Նի­կո­լին ըն­դա­մե­նը ար­ձա­գան­քե­ցին՝ ե­թե ու­զում ես ՀԱՊԿ-ից դուրս գալ, քո գործն է: Բայց մեկ է՝ «Ռու­սաս­տա­նը շա­հագրգռ­ված է Հա­յաս­տա­նի հետ ա­ռա­վե­լա­գույն փոխ­գոր­ծակ­ցութ­յամբ»: Ընդգ­ծենք` Հա­յաս­տա­նի: Ու թեեւ Նի­կո­լը «հակ­ված չէ այն լու­րե­րին ու գնա­հա­տա­կան­նե­րին հա­վա­տալ», թե «Ռու­սաս­տա­նը էս է պլա­նա­վո­րում, էն է պլա­նա­վո­րում», նաեւ, որ ե­թե ան­գամ «ո­րե­ւէ խնդիր լի­նի, մենք դրանք մեր ռուս գոր­ծըն­կեր­նե­րի հետ կխո­սենք, կքննար­կենք, լու­ծում­ներ կփոր­ձենք գտնել»: Բայց ամ­բողջ հարցն այն է, թե Մոսկ­վան 20 տա­րուց ի­րեն ԵՄ-ում տես­նող Նիկ­ոլի հետ քննար­կե­լու բան կու­նե­նա՞, երբ հենց այս պա­հին «պա­տա­հա­բար» ա­ռա­ջա­ցան ՌԴ տար­վող կոն­յա­կի եւ ծա­ղիկ­նե­րի հետ կապ­ված լուրջ խնդիր­ներ:

Տես նաեւ https://t.me/iravunk/54816 

Leave a Comment