Միլանի լեգենդար մարզադաշտը մերժում է ստացել ՈւԵՖԱ-ից․ ինչ է հայտնի — Armsport.am

Միլանի լեգենդար «Սան Սիրո» ստադիոնը չի ստացել ՈւԵՖԱ-ի թույլտվությունը 2032 թվականի Եվրոպայի առաջնության խաղեր անցկացնելու համար։

Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, նախնական ստուգման արդյունքում բացահայտվել են կառուցվածքային թերություններ, իսկ ստադիոնի հնացածությունը ճանաչվել է որպես կարևոր խնդիր։ Նույնիսկ հնարավոր արդիականացումը, որի համար նախատեսված է յոթ տարի, չի բավարարի, քանի որ համալիրը համարվում է չափազանց հնացած։

Հոդվածում նշվում է, որ Միլանի քաղաքապետարանը և ակումբները, որոնք ավելի վաղ կորցրել էին 2027 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակիչն անցկացնելու իրավունքը, կունենան մոտ մեկ տարի՝ այլընտրանքային նախագիծ ներկայացնելու համար։

Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեն հաստատել է Իտալիայի և Թուրքիայի համատեղ հայտը ԵՎՐՈ-2032-ն անցկացնելու համար։ Սկզբնական տարբերակում ընդգրկված էր 20 ստադիոն (յուրաքանչյուր երկրից 10-ը), սակայն մինչև 2026 թվականի հոկտեմբեր կընտրվի ընդամենը հինգական մարզադաշտ յուրաքանչյուր ընդունող երկրից։

Leave a Comment