ԱՄՆ հրթիռային պաշարները կբավականացնեն ութ օրվա մարտական գործողությունների համար. Դուգլաս ՄակԳրեգոր


Միջազգային

ԱՄՆ պաշտպանության նախարարի նախկին խորհրդական, թոշակի անցած գնդապետ Դուգլաս ՄակԳրեգորը նշել է, որ ԱՄՆ հրթիռային պաշարները կբավականացնեն ութ օրվա մարտական գործողությունների համար.

«Ամերիկան պետք է դադարեցնի զենքի մատակարարումը արտասահման։ Շատ հուսալի աղբյուրներ ինձ ասում են, որ մենք ունենք հարձակողական և պաշտպանական հրթիռների այնպիսի քանակ, որը կբավաարի մոտ 8 օրվա համար։

Մենք կարող ենք ութօրյա պատերազմ մղել, իսկ հետո ստիպված կլինենք օգտագործել միջուկային զենք։ Ես վստահ չեմ, որ Թրամփը տեղեկացված է եղել այս մասին։ Նրան պետք է տեղեկացվի, թե որքան փոքր են մեր պաշարները»։

Տես նաեւ https://t.me/iravunk/54823 

Leave a Comment