Պատմական իրադարձության շեմին. Պուտինը, Սի Ցզինպինը և Թրամփը կարող են հանդիպել Պեկինում արդեն սեպտեմբերին. The Times


Միջազգային

Պուտինը, Սի Ցզինպինը և Թրամփը կարող են հանդիպել Պեկինում արդեն սեպտեմբերին,- կարծում է The Times-ը:

Ըստ աղբյուրի, Չինաստանում կարող է տեղի ունենալ համաշխարհային առաջնորդների՝ Սի Ցզինպինի, Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի նշանակալի հանդիպում։ Առիթը Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակն է։ Չինաստանը պատրաստվում է սեպտեմբերի 3-ին Տյանանմեն հրապարակում կայանալիք լայնածավալ շքերթին, և Պեկինի հրավերն արդեն ընդունվել է Վլադիմիր Պուտինի կողմից։
Թրամփին հրավիրելու որոշումն արդեն կայացվել է ամենաբարձր մակարդակով։ Չինաստանում աճում են կոչերը՝ օգտագործել այս պահը՝ նոր համաշխարհային հավասարակշռություն ցուցադրելու համար։ Չինաստանի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների՝ ուս ուսի տված, ամբիոնի վրա կանգնած պատկերը կարող է աշխարհին ազդանշան լինել աշխարհաքաղաքական երկխոսության հնարավոր նոր ձևաչափի մասին։
Հատկանշական է, որ Թրամփի 50-օրյա վերջնագիրը Պուտինին Ուկրաինայում հրադադարի վերաբերյալ լրանում է այս օրերին։
Պեկինը ակնհայտորեն ձգտում է միջնորդի դեր խաղալ և ամրապնդել իր սեփական դիրքերը որպես համաշխարհային խաղաղարար։

Տես նաեւ https://t.me/iravunk/54825 

Leave a Comment