Լաս Վեգասում ընթացող «Freestyle Chess Grand Slam Tour» Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի քառորդ եզրափակիչում Լևոն Արոնյանը հաղթեց աշխարհի երկրորդ շախմատիստ Հիկարու Նակամուրային:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ Կիսաեզրափակիչում Լևոն Արոնյանը կմրցի Արջուն Էրիգաիսիի հետ։ Եզրափակիչ անցնելու համար միմյանց դեմ կմրցեն նաև Ֆաբիանո Կարուանան և Հանս Մոկե Նիմանը։
Կիսաեզրափակչի առաջին խաղը կմեկնարկի հուլիսի 18-ին՝ Հայաստանի ժամանակով 22:00-ին: Ավելի վաղ Լևոն Արոնյանը Լաս Վեգասում ընթացող «Freestyle Chess Grand Slam Tour» Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի թայ-բրեյքում Լևոն Արոնյանը 2:0 հաշվով հաղթել էր աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին։
