«Իրավացի են նրանք, ովքեր կապում են Հայաստանի էլեկտրոցանցերում ստեղծված իրավիճակը ներդրումների հետ։ Շատ ավելի ճիշտ է տեսնել էն վիճակը, որն էներգետիկ անվտանգության առումով սպառնում է ՀՀ-ին»,- մամուլի ասուլիսում ասաց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը։
«Երևացող փաստն այն է, որ ակնհայտ է՝ սեփականատեր է փոխվում։ Իսկ երբ սեփակնատերը ռազմավարական նշանակության ենթակառուցվածքային և նաև կառուցվածքաստեղծ էներգետիկ ամբողջ համակարգի գլխավոր խաղացողներից մեկ է, չենք կարող դա միայն ներդրումների հետ կապել»,- ասաց Թաթուլ Մանասերյանը։
Նրա խոսքով, գործընթացն ապօրինի է, կամայական, սուբյեկտիվ, ցանկանում են փոխել սեփականատիրոջը, փոխում են, չկան հիմնավորումներ, բայց կա զգայնացման որոշումը։
«Էներգետիկ անվտանգությունն առաջինն է, որ վերջին իրադարձությունների հետ կապված պարտավոր ենք տեսնել։ Չկա որևէ երաշխիք, որ ազգայնացումից հետո դրան չեն տիրանալու մեր ոխերիմ հարևանները, որոնք ատամները սրած՝ ուղղակի Հայաստանի ոչնչացմանն են ձգտում։ Եվ դա երևում է իրենց ղեկավարների դեմքերից։ Եվ դա բավարար է։ Թե ինչ են խոսում, խաղաղություն և այլն, սրած ատամներով և թունավոր աչքերով երկու թշնամի պետությւնների և մնացած ահայտ վերաբերմունքով պետութունների ղեկավարները, մեզ համար շատ-շատ կարևոր է։ Եվ այդ երաշխիքը չկա»,- ասաց տնտեսագետը։
Մանրամասն՝ տեսանյութում։