Ռուսաստանի և Եվրամիության միջև ապրանքաշրջանառությունը կարող է ամբողջությամբ դադարել։ Այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գрушկոն՝ ընդգծելով, որ ներկայումս Արևմուտքը վարում է «հիբրիդային պատերազմ» Ռուսաստանի դեմ, ներառյալ տնտեսական ճնշումը։
Գրուշկոն հիշեցրել է, որ 2013 թվականին կողմերի միջև առևտրային շրջանառությունը կազմել է 417 միլիարդ դոլար, իսկ 2024-ին նվազել է մինչև 60 միլիարդ։ 2025-ին այդ թիվը, ըստ նրա, կարող է հասնել 40 միլիարդի՝ կամ նույնիսկ զրոյի։
Ավելի վաղ դիվանագետը նշել էր, որ Ռուսաստանը կարող է պատասխան քայլեր ձեռնարկել Եվրամիության 18-րդ պատժամիջոցային փաթեթին ի պատասխան՝ նախքան դրանց տնտեսական հետևանքները վերլուծելը, գրում է Лента.ру-ն։