«Վուլվերհեմփթոնի» պորտուգալացի նախկին հարձակվող Դիոգու Ժոտան ընդգրկվել է ակումբի փառքի սրահում, հաղորդում է «Վուլվզի» պաշտոնական կայքը։
«Դիոգու Ժոտան ընդգրկվել է «գայլերի» փառքի սրահում՝ ակումբում ունեցած իր ակնառու նվաճումների և կյանքից վաղաժամ հեռանալու համար»,- ասվում է ակումբի տարածած հայտարարության մեջ։
Հուլիսի սկզբին Ժոտան մահացել է ավտովթարից՝ Իսպանիայի արևմուտքում, Սամորա նահանգում։ Հարձակվողին մեքենայում ուղեկցում էր նրա եղբայրը՝ Անդրե Սիլվան, որը նույնպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է։
Ժոտան «Վուլվերհեմփթոնի» կազմում հանդես է եկել 2017-ից 2020 թվականներին։ Այդ ընթացքում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 131 խաղ, խփել 44 գոլ և կատարել 19 գոլային փոխանցում։