
Պատժամիջոցները երկկողմանի զենք են։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Պատժամիջոցների յուրաքանչյուր նոր փաթեթ բացասական ազդեցություն է ունենում դրան միացող երկրների համար։ Սա երկկողմանի զենք է», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 18-րդ փաթեթի մասին լրագրողների հարցին։
Ավելի վաղ ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել էր, որ ԵՄ անդամ պետությունների մշտական ներկայացուցիչները կարողացել են համաձայնության գալ հակառուսական պատժամիջոցների 18-րդ փաթեթի շուրջ՝ ուրբաթ կայացած հանդիպման ժամանակ։