
ԵՄ դեսպանները երկու ամիս տևած քննարկումներից հետո համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթի շուրջ, լրագրողներին հայտնել է Բրյուսելում գտնվող դիվանագիտական աղբյուրը։
«Դեսպանները հաստատել են պատժամիջոցների 18-րդ փաթեթը», – նշել է աղբյուրը։ Այժմ այն պետք է պաշտոնապես գրավոր հաստատվի ԵՄ խորհրդի կողմից, ինչը տեղի կունենա առաջիկա ժամերին, որից հետո պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն։
18-րդ փաթեթը ներառում է ֆիզիկական և իրավաբանական անձանց սև ցուցակի ընդլայնում, ռուսական նավթ տեղափոխող նավերի սահմանափակումներ, մի շարք բանկերի սահմանափակումներ և երկակի նշանակության ապրանքների ու տեխնոլոգիաների արտահանման նոր սահմանափակումներ։