«Հրապարակ». Փաշինյանը թիմակիցներից ոմանց ասել է, որ հաջորդ փետրվարին, ըստ ամենայնի, Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից


Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը թիմակիցներից ոմանց ասել է, որ հաջորդ տարվա փետրվարին, ըստ ամենայնի, Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից։

Հիշեցնենք, որ անցած փետրվարին նա հայտարարեց՝ Հայաստանը սառեցնում է անդամակցությունը կառույցին։


Իսկ դրանից առաջ` ամիսներ շարունակ իշխանության տարբեր ներկայացուցիչներ քննադատում էին ՀԱՊԿ-ին` իր պարտականությունների թերացման մեջ, հայտարարում, որ դա է անդամակցության սառեցման պատճառը։


Իսկ ՀԱՊԿ կանոնադրության համաձայն, եթե անդամ պետություններից որեւէ մեկը երկու տարի չի վճարում անդամության գումարը եւ բյուջեով նախատեսված ծախսերը, ապա քննարկում են այդ պետության՝ կառույցում մնալու նպատակահարմարությունը։


Փաշինյանը հասկացրել է՝ հնարավոր է իրենց դուրս թողնեն կառույցից, եթե ոչ` մենք կմտածենք այդ մասին։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ բյուջեն բաշխված է անդամ բոլոր երկրների միջեւ. դրա կեսը վճարում է Ռուսաստանը, մնացած 50%-ը հավասարապես բաշխված է մյուս 5 մասնակիցների միջեւ:

Նախօրեին էլ Նիկոլ Փաշինյանը, իր ասուլիսում խոսելով ՀԱՊԿ-ի մասին, ասաց՝ ավելի հավանական է, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, քան կապասառեցնի հարաբերությունները։

Սակայն պետք է հիշել, որ հնարավոր չէ ՀԱՊԿ-ից դուրս գալ, բայց ԵԱՏՄ-ին անդամակցել:

Իսկ ԵԱՏՄ-ից դուրս գալը եւ Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների դադարեցումը կարող են տնտեսական աղետի հանգեցնել:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տես նաեւ https://t.me/iravunk/54780 

Leave a Comment