Պուտինը հանձնարարել է առաջարկներ պատրաստել՝ «ոչ բարեկամ երկրներից» ծրագրային ապահովման, դրանց թվում՝ կապի ծառայությունների օգտագործման սահմանափակումներ մտցնելու համար


Միջազգային

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարությանը հանձնարարել է առաջարկներ պատրաստել՝ «ոչ բարեկամ երկրներից» ծրագրային ապահովման, դրանց թվում՝ կապի ծառայությունների օգտագործման սահմանափակումներ մտցնելու համար։

Նախագահը հանձնարարել է հրամանագիրը կատարել մինչև սեպտեմբերի 1-ը, ասված է բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպման արդյունքում Կրեմլի տարածած հայտարարության մեջ։

Մայիսյան հանդիպման ժամանակ Պուտինը կոչ է արել «խեղդել» այն օտարերկրյա ծառայություններին, որոնք գործում են Ռուսաստանի դեմ, բայց ամբողջությամբ չեն լքել շուկան։ Նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանը որևէ ընկերության չի վռնդել շուկայից կամ չի միջամտել նրանց գործունեությանը, այլ, ընդհակառակը, ստեղծել է բարենպաստ պայմաններ նրանց աշխատանքի համար, գրում է«Коммерсантъ»-ը։

Leave a Comment