
Դիտում ՝ 28 911
Իվետա Մուկուչյանն ընդամենը մեկ օր առաջ հանրությանը նվիրեց եւս մեկ լիրիկական երգ՝ հայերենով։ Երգչուհու «Օդերով» երգի տեսահոլովակն արդեն տարածում է գտել նրա հետեւորդների շրջանում եւ ստացել դրական արձագանքներ, ինչի համար Իվետան նրանց եւս մեկ նվեր է արել՝ այս անգամ համարձակ կադրի տեսքով։
Երգչուհին Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում օվերսայզ բաճկոնով է, որի տակից ոչինչ չի կրում, իսկ կուրծքը ծածկել է ձեռքով։
«Երեկվանից ստանում եմ անչափ դրական արձագանքներ նոր՝ «Օդերով» երգի վերաբերյալ։ Ուրախ եմ, որ սիրել եք այս երգը»,-գրել է Իվետան։
Հավելենք, որ իր նոր աշխատանքը երգչուհին համահեղինակել է A. Chilla-ի հետ։ Տեսահոլովակի ռեժիսորն Աղավնի Մանուկյանն է։
Կիսվել սոց․ ցանցերում