Իսրայելը կշարունակի Սիրիայի հարավում ապառազմականացման քաղաքականությունը․Նեթանյահու

https://arm.sputniknews.ru/20250717/israjely-ksharunaki-siriaji-haravum-aparazmakanacman-qaghaqakanutjunynetanjahu-91442944.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/1c/67921158_18:0:1441:1067_1920x0_80_0_0_4cd8a486b3b5ec79db84ce0c25844da8.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իսրայել, սիրիա, դրուզ, բենիամին նեթանյահու, գոլանի բարձունքներ

իսրայել, սիրիա, դրուզ, բենիամին նեթանյահու, գոլանի բարձունքներ

Բաժանորդագրվել

Իսրայելի վարչապետի խոսքով՝ ապառազմականացման գոտին կընդգրկի Գոլանի բարձունքներից մինչև Դրուզական լեռների տարածքը։

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Իսրայելը կշարունակի ապառազմականացման քաղաքականությունը Դամասկոսից հարավ ընկած տարածքում և սիրիական իշխանություններին և խմբավորումներին թույլ չի տա վնաս հասցնել տեղի դրուզներին: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«Մենք մշակել ենք հստակ քաղաքականություն. նախ՝ տարածքի ապառազմականացում Դամասկոսից հարավ` Գոլանի բարձունքներից մինչև Դրուզական լեռներ (Ջեբել-Դրուզ, լեռնային զանգված Սիրիայի հարավում – խմբ.): Երկրորդը՝ մեր դրուզ եղբայրների պաշտպանությունն է», – հայտարարել է Նեթանյահուն Սիրիայում իրավիճակի սրման կապակցությամբ տեսաուղերձում։

Վարչապետի խոսքով՝ ընթացիկ շաբաթվա մեջ Իսրայելը սկսել է հարվածներ հասցնել Սիրիային, քանի որ այդ երկրի իշխանությունները խախտել են վերը նշված երկու սկզբունքները:

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին հայտնի էր դարձել Սուվեյդա նահանգում մի շարք դրուզական (էթնիկ խմբեր, որոնց աջակցում է Իսրայելի կառավարությունը-խմբ.) բնակավայրերի վրա սիրիական զինված խմբավորումների հարձակման մասին, ինչի հետևանքով փակվել էր նաև նահանգը Դամասկոսին կապող մայրուղին: Խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար դրուզական ինքնապաշտպանական ջոկատները բախումներ են սկսել զինյալների հետ։

Դրուզներին աջակցելու նպատակով Իսրայելի պաշտպանության բանակը հուլիսի 16-ին հարված է հասցրել Դամասկոսում Սիրիայի գլխավոր շտաբի տարածքին: Սիրիայի հետ հակամարտության սրման ֆոնին Իսրայելի բանակը նաև հայտարարել է Գոլանի բարձունքներ երկու դիվիզիա տեղափոխելու պատրաստակամության մասին:

Դրուզները Սիրիայի Սուվեյդա նահանգում բարձրացրել են Իսրայելի դրոշը

Իսրայելի վարչապետ Բենիաին Նեթանյահուն երկրի քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում հայտարարել է սիրիական փոքրամասնության՝ դրուզների փրկության գործողության մասին: Իսրայելական զորքերը տեղափոխվում են Սիրիայի գրավյալ տարածք։ Նրանք կարող են գրավել այն տարածքը, որտեղ ապրում են դրուզները, այսինքն՝ Սիրիայի տարածքի 5-10%-ը։

Leave a Comment