«Իմ ինքնասպանությունից 50 օր առաջ»․ Հովիկ Աղազարյանի դիմումը՝ գլխավոր դատախազին





Հովիկ Աղազարյանի փաստաբան Հակոբ Ճարոյանը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին դիմում է գրել՝ բողոքարկելով քննիչի՝ քրեական վարույթ չնախաձեռնելու մասին գրությունը, հայտնում է «Հրապարակը»։

«Երեկ գրել էինք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը՝ քրեական վարույթ հարուցել նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և հաղորդակցության այլ ձևերի գաղտնիությունն ապօրինի խախտվելու համար:

Աննա Վարդապետյանին ուղղված դիմումի մեջ Ճարոյանը գրել ՝ հանձնարարեք հսկող դատախազին, որպեսզի նա դիմումի հիման վրա արձանագրություն կազմի՝ քրեական վարույթ նախաձեռնելու մասին, եւ հանձնարարի քննիչին՝ նախաքննություն իրականացնել»,– գրում է կայքը։

«Քրեական վարույթ չնախաձեռնելու որոշումը իրավունք ունեմ բողոքարկել հսկող դատախազին, նրա որոշումը՝ վերադաս դատախազին։ Քննիչի՝ ինձ հասցեագրված որոշումը, քանի որ հաստատվել է հսկող դատախազի կողմից, գրության օրինականությունը ստուգելու համար դիմել եմ գլխավոր դատախազին»,-«Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց Հակոբ Ճարոյանը։

Ուշագրավ է, որ Աննա Վարդապետյանին հասցեագրված բողոքի նախաբանում՝ փաստաբանը հղում է արել Սեյս Կրամերի «Իմ ինքնասպանությունից 50 օր առաջ» գրքի հետեւյալ պարբերությունը․ «Եթե դու ինչ-որ բան ես ուզում, դու պարտավոր ես հասնել դրան, եւ թքած բոլոր սկզբունքների, եւ ուրիշների կարծիքների վրա»։

Այսպես է փաստաբանը մեկնաբանում․ «Ես այս սկզբունքով եմ իմ փաստաբանական գործունեությունը իրականացնում, եւ ինձ չի հետաքրքրում, թե իմ գործունեության վերաբերյալ ով ինչ կարծիք կկազմի»։




դիտվել է 12 անգամ


Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով



Դեկտեմբերի 23-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը


Դեկտեմբերի 23-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը


Դեկտեմբերի 23-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


Դեկտեմբերի 23-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


Դեկտեմբերի 23-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը


Դեկտեմբերի 20-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը


Դեկտեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը


Դեկտեմբերի 20-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը


Դեկտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը


Դեկտեմբերի 19-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը

Leave a Comment