https://proffootball.am/wp-login.php?action=logout&redirect_to=https%3A%2F%2Fproffootball.am&_wpnonce=146ec41fd7
Եվրոպական գրանդը հետաքրքրված է Էդուարդ Սպերցյանով
«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է շարունակել իր կարիերան ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենում», հայտնում է Armenie Football-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ՊՍԺ-ի սպորտային խորհրդատու Լուիս Կամպոսն արդեն սկսել է բանակցություններ Սպերցյանի շրջապատի հետ։ Փարիզյան թիմի ղեկավարությունը ցանկանում է գործարքը ավարտին հասցնել մինչև ամառային տրանսֆերային պատուհանի ավարտը։ Բանակցությունները լավ են ընթանում։
Transfermarkt պորտալը 25-ամյա Էդուարդ Սպերցյանին գնահատում է 25 միլիոն եվրո։