Հնդկաստանի օդաչուների ֆեդերացիան բողոք է հայտնել ամերիկյան լրատվամիջոցների՝ Air India ավիաընկերության ինքնաթիռի կործանման պատճառների վերաբերյալ ներկայացված եզրակացությունների դեմ։ Վթարը տեղի է ունեցել հունիսի 12-ին՝ Ահմեդաբադում։
Ֆեդերացիայի ղեկավար Չարանվիր Ռանդհավան բողոքել է The Wall Street Journal (WSJ) թերթում հրապարակված հոդվածի դեմ, որտեղ պատահարի մեղավորությունը դրվում է ինքնաթիռի հրամանատարի վրա։
«Ո՛չ զեկույցում, ո՛չ էլ քաղաքացիական ավիացիայի նախարարի հայտարարության մեջ նշված չէ, որ դա եղել է օդաչուի սխալը», — Ռանդհավայի խոսքերն է մեջբերում ANI գործակալությունը։ «Զեկույցում որևէ տեղ նշված չէ, որ վառելիքի մատակարարման անջատիչը անջատվել է օդաչուի սխալի պատճառով։ Ես դատապարտում եմ այդ հոդվածը։ Նրանք ուշադիր չեն կարդացել զեկույց, և մենք նրանց դեմ միջոցներ կձեռնարկենք», — նշել է նա։
Փորձագետի կարծիքով՝ կործանումը կարող էր տեղի ունենալ շարժիչի քարշի կառավարման համակարգի անսարքությունները վերացնող մեխանիզմի (TCMA) խափանման պատճառով։ «Սա պահանջում է մանրակրկիտ հետաքննություն։ Boeing-ը դեռևս որևէ քայլ չի ձեռնարկել և նույնիսկ չի փորձել հրահանգ տալ այդ ինքնաթիռների ամբողջական ստուգման մասին՝ TCMA-ի հնարավոր խնդրով», – հայտարարել է Ռանդհավան։
Մերժելով մեդիայի պնդումները՝ ֆեդերացիայի ղեկավար Չարանվիր Ռանդհավան կոչ է արել զերծ մնալ զեկույցը մեկնաբանելուց և սպասել ավիավթարի մանրամասն հետաքննությանը՝ նախքան որևէ եզրակացություն անելը։ Նա նաև դժգոհություն է հայտնել այն փաստից, որ վթարի հետաքննության հանձնաժողովի կազմում որևէ օդաչու չի ընդգրկվել։