Եվրոպայի Մ16 տարեկանների առաջնությանը կանցկացվի Հայաստանում

Բաժանորդագրվել

Երևան կժամանեն Ֆրանսիայի, Լեհաստանի, Իտալիայի, Հունգարիայի, Լատվիայի, Չեխիայի, Թուրքիայի, Բուլղարիայի, Իսպանիայի, Ուկրաինայի, Ավստրիայի, Հունաստանի, Սերբիայի, Սլովենիայի և Ռումինիայի պատվիրակները:

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Վոլեյբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների առաջնությունը կանցկացվի հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը՝ Հայաստանի և ևս 15 երկրի մասնակցությամբ: Տեղեկությունը հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Երևան կժամանեն Ֆրանսիայի, Լեհաստանի, Իտալիայի, Հունգարիայի, Լատվիայի, Չեխիայի, Թուրքիայի, Բուլղարիայի, Իսպանիայի, Ուկրաինայի, Ավստրիայի, Հունաստանի, Սերբիայի, Սլովենիայի և Ռումինիայի պատվիրակները: Նախատեսվում է շուրջ 500 մարզիկի մասնակցություն:

Առաջնության շրջանակում, ընդհանուր առմամբ, կանցկացվի 60 հանդիպում «Գազպրոմ Արմենիայի» ուսումնասպորտային համալիրում և Ռուս-հայկական համալսարանի մարզադահլիճում:

Հիշեցնենք՝ այս օրերին Երևանում ընթանում է բասկետբոլի Եվրոպայի Մ20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունը: Տարվա ընթացքում մեր երկիրը հյուրընկալել է նաև տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունն ու կարատեի Եվրոպայի 60-րդ առաջնությունը:

Leave a Comment