Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արուսյակ Մանավազյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Գարեգին Բ-ի եղբոր՝ Եզրասի արարքներին ու դրանց հետևանքներին:
«Շիրակի մարզի «Միրոյան տուֆ» ընկերության հիմնադիր-ղեկավարը դեռ տարիներ առաջ էր պատմել Կտրիճի ու եղբոր՝ իր դեմ եղած ռեպրեսիաների մասին:
Սահմանամերձ Անիավան գյուղի «Միրոյան տուֆ» ընկերությունը շուրջ 100 աշխատատեղ ունեցող ընկերություն է եղել և գուցե այսօր էլ հաջողությամբ իրականացներ գործունեությունը, եթե 2008 թվականին նրա մոտ չգնար Կտրիճի եղբայրը՝ Եզրասը:
Սպառնալիքներ, ճնշումներ, նախագահականից եկող «վախեցնող զանգեր» ու ամենավերջին լկտի վերաբերմունքն իր երկիրը շենացնող մարդու/մարդկանց հանդեպ»,- գրել է Մանավազյանն ու տեսանյութ վերահրապարակել: