66-ամյա տղամարդը ապօրինի թմրանյութ է ձեռք բերել և օգտագործել


Քրեական

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Գյումրիի Դեմիրճյան փողոցի բնակիչ 66-ամյա տղամարդը ապօրինի ձեռք է բերում, պահում և օգտագործում է թմրանյութ: 

«Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 14-ին կատարված զննությամբ Դեմիրճյան փողոցում գտնվող տնակի կտուրում հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող 36 գրամից ավելի զանգված:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասվում է ՆԳՆ հաղորդագրությունում։

Leave a Comment