ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են կալանավորված, 3 անչափահասների մայր Լիանա Հարությունյանին

Հասարակություն

17.07.2025 | 15:26

Երեք ամսով կալանավորված, 3 անչափահաս երեխաների մայր Լիանա Հարությունյանին են այցելել ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները։

ՄԻՊ- տարածած հաղորդագրությունը՝ ստորև․

«Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ՝ աշխատակազմի ներկայացուցիչները հուլիսի 15-ին այց են իրականացրել բժշկական կենտրոն՝ կալանավորված և այնտեղ տեղափոխված Լիանա Հարությունյանին և նրա երեխային տեսակցելու նպատակով։

ՄԻՊ աշխատակազմից տեղեկացնում են, որ Պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում՝ մասնագիտությամբ բժիշկն ու հոգեբանը, առանձնազրույց են ունեցել Լիանա Հարությունյանի և բժշկական անձնակազմի հետ։

«Հանդիպման մանրամասները խորհրդապահական են և ենթակա չեն հրապարակման՝ ելնելով անձնական տվյալների պաշտպանության սկզբունքներից և գործընթացի զգայուն բնույթից»,- ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակելու է իրավիճակի մշտադիտարկումն ու անհրաժեշտության դեպքում՝ արձագանքման համապատասխան գործողությունների ձեռնարկումը»:

Հիշեցնենք, որ Factor TV-ին փորձել էր պարզել՝ ինչո՞ւմ է մեղադրվում Լիանա Հարությունյանը և ինչո՞ւ է դատարանն ընտրել ամենախիստ խափանման միջոցը։

Leave a Comment