Ակադեմիական քաղաքում կունենանք ավագ դպրոցների համակարգ. Փաշինյան

Ակադեմիական քաղաքում կունենանք ավագ դպրոցների համակարգ. Փաշինյան

Ակադեմիական քաղաքում կունենանք ավագ դպրոցների համակարգ, որտեղ կներառվեն առավել օժտված աշակերտները, ում տաղանդի հետագա զարգացման վրա լրացուցիչ ներդրումներ անելը կդիտվի անհրաժեշտություն: 

«Հիմա, ըստ էության, «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքի և հետագա ռազմավարական շարունակության մասին մեր պատկերացումները ձևավորել ենք: Ուզում եմ հիշեցնել, որ մենք ասել ենք, որ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրին վստահաբար պետք է հաջորդի 300 դպրոց, և մի հատ էլ հաջորդ՝ 300 դպրոց, վստահաբար, իսկ մանկապարտեզների դեպքում՝ կախված պահանջարկից, կարիքից»,- այս մասին կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը::

Ծրագրի շրջանակում, ըստ Փաշինյանի, կլինեն մանկապարտեզի տարիքի երեխաների փոքր թիվ ունեցող գյուղեր, որտեղ այս փուլում ոչ թե մանկապարտեզներ կկառուցվեն, այլև կմատուցվեն ծառայություններ՝ ըստ համապատասխան չափորոշիչների և կրթական ծրագրերի: Մանկապարտեզները կգործեն վարձված առանձնատներում:

Leave a Comment