Լոռու մարզպետարանում քննարկել են սեփական եկամուտների հավաքագրմանը վերաբերող հարցեր

Լոռու մարզպետարանում քննարկել են սեփական եկամուտների հավաքագրմանը վերաբերող հարցեր

Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ:

Խորհրդակցության ընթացքում մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները հանդես են եկել նախորդ շաբաթվա ընթացքում իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններով, ներկայացրել նաև առաջիկա անելիքները:

Քննարկվել են սեփական եկամուտների հավաքագրման, կրթության, առողջապահության, քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության ոլորտներում, արտաքին կապերի զարգացման, թափուր աշխատատեղերի համար անցկացվող մրցույթների պատշաճ կազմակերպման և մի շարք ուղղություններով իրականացված ու ընթացքի մեջ գտնվող աշխատանքներին առնչվող հարցեր:

Հունիսի 30-ի դրությամբ սեփական եկամուտների կատարողականը տարեկան պլանի նկատմամբ 40.5 տոկոս է, կիսամյակի պլանի նկատմամբ՝ 81.1 տոկոս: Լոռու մարզպետի պաշտոնակատարը հանձնարարել է առավել հետևողական աշխատանքներ իրականացնել հարկերի հավաքագրման ցուցանիշները բարելավելու ուղղությամբ:

Անդրադարձ է կատարվել նաև «Բուսաբուծության աջակցության պետական» ծրագրի մոնիտորինգի ընթացիկ արդյունքներին:

Լոռու մարզպետի պաշտոնակատարը հանձնարարել է հատկապես լուրջ ուշադրություն դարձնել տարբեր գերատեսչություններից ստացված հանձնարարականների կատարման ուղղությամբ իրականացվելիք հետևողական աշխատանքներին և գրությունների ժամկետներին:

Քննարկվել նաև աշխատանքային կարգապահական հարցեր, տրվել են այլ հանձնարարականներ:

Leave a Comment