Սիրիան չի վախենում պատերազմից․ Ահմեդ ալ-Շարաա


Միջազգային

Սիրիան չի վախենում պատերազմից և պատրաստ է պայքարել, եթե իրեն սպառնան։ Այս մասին հայտարարել է Հանրապետության անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաան, նրա խոսքը մեջբերում Է Reuters-ը։


«Մենք այն մարդկանցից չենք, ովքեր վախենում են պատերազմից։ Մենք մեր կյանքը նվիրել ենք դժվարությունների հաղթահարմանն ու մեր ժողովրդի պաշտպանությանը, և սիրիացիների շահերը վեր ենք դասել քաոսից ու ավերածություններից: Սիրիայի ժողովուրդը պատրաստ է պայքարել, եթե նրա արժանապատվությանը սպառնան», – ընդգծել է պետության ղեկավարը։

 

Leave a Comment