Հին շենքերի հետ էլ չենք աշխատելու. Նիկոլ Փաշինյան


Ներքաղաքական

Մենք ռազմավարական որոշում ենք կայացրել՝ հին շենքերի հետ էլ չենք աշխատելու, այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դրա վերջին կաթիլը Օհանավանի դպրոցի պատմությունն էր»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ տխուր շենքերը վերանորոգելու ճանապարհով գնալն արդյունավետ չէ։

«Ավելի արդյունավետ է կառուցել սիրուն՝ դեղին, վառ գույներով շենքեր, քանի թե փորձել վերակենդանացնել Բրեժնևի կառուցած շենքները»,- նշեց վարչապետը։

Leave a Comment