Էս-Սուվեյդա նահանգում տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է առնվազն 356 մարդ։ Զինված բախումները տեղի են ունեցել անցումային կառավարության ուժերի և դրուզ համայնքի ինքնապաշտպանական ջոկատների միջև։ Այս մասին հայտնել է Sky News Arabia հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ զոհվածների թվում եղել են 55 խաղաղ բնակիչ և ինքնապաշտպանական ջոկատի 79 դրուզ անդամներ։ Դամասկոսից կայունությունը վերականգնելու համար ուղարկված ՆԳՆ և ՊՆ հատուկ ստորաբաժանումները կորցրել են 189 զինվոր, իսկ արաբական ցեղերի կառավարամետ կազմավորումները՝ 18 աշխարհազորային։ Բացի այդ, հուլիսի 16-ին Դամասկոսի վրա Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհվել է ներքին անվտանգության ծառայության 15 աշխատակից։