ԱՄՆ-ն չի հաստատի ԱՄԷ-ի հետ չիպերի գործարքը՝ մտավախություն ունենալով, որ դրանք կարող են հայտնվել Չինաստանում․ WSJ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հետաձգում է Միացյալ Արաբական Էմիրությունների հետ Nvidia-ի միլիարդավոր դոլարների արժողությամբ բարձր տեխնոլոգիական չիպերի առևտրային գործարքը: Վաշինգտոնը վախենում է, որ առաջադեմ տեխնոլոգիաները կհայտնվեն Չինաստանում, հաղորդում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով աղբյուրներին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսին Մերձավոր Արևելք կատարած իր շրջագայության ժամանակ հանդես է եկել Արաբական Միացյալ Էմիրություններին (ԱՄԷ) միկրոսխեմաներ մատակարարելու օգտին։ Կողմերը հույս ունեին, որ կկարողանան արագ համաձայնեցնել գործարքի մանրամասները, իսկ Nvidia-ն պատրաստ էր սկսել մատակարարումները։ Սակայն մինչ օրս վերջնական համաձայնության հասնել չի հաջողվել։ Սա կապված է որոշ ամերիկացի պաշտոնյաների մտավախությունների հետ, որ նորագույն չիպերը ԱՄԷ-ից կհայտնվեն Չինաստանում։
Հրատարակության աղբյուրների տվյալներով՝ գործարքը հնարավոր կլինի համաձայնեցնել միայն այն դեպքում, եթե Աբու Դաբին համաձայնի նոր պայմանների, որոնք կբավարարեն ԱՄՆ ազգային անվտանգության շահերը։ Վաշինգտոնը, ի թիվս այլ բաների, ցանկանում է ուղղակի չիպեր ստացողների ցանկից հանել G42 ընկերությանը։ Այն ԱՄԷ-ի տարածքում արհեստական բանականության ոլորտում մշակումներով զբաղվող առաջատար ընկերություն է։ Պարբերականը նշում է, որ պայմանների նման փոփոխությունը կարող է առաջացնել ԱՄԷ-ի դժգոհությունը։

Leave a Comment