«Հաջորդ անգամ վրաններով ենք գալու»․ վթարային շենքերի բնակիչների ակցիան․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒմ

«Հաջորդ անգամ վրաններով ենք գալու»․ վթարային շենքերի բնակիչների ակցիան․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒմ

Վարդաշենի հանրակացարանների բնակիչները կրկին բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց։ Պահանջում են, որ իրենց խնդիրը օր առաջ լուծվի․«Այլևս անհնար է այդ փլատակների մեջ ապրելը»,- ասում են նրանք։
Հիշեցնենք՝ այդ շենքերը ճանաչվել են 4-րդ կարգի վթարային։ Բնակիչները մի քանի անգամ բողոքի ակցիաներ են իրականացրել քաղաքապետարանի և Կառավարության շենքերի մոտ՝ պահանջելով իրենց ապահովել բնակարաններով։ «Դիմել ենք Կառավարությանը, պետք է որոշում կայացնեն, ճանաչեն գերակա շահ, որ կարողանանք նորից դիմել քաղաքապետարան։ Մեկը մյուսի վրա է գցում»,- ասում են բնակիչները։ «Պարոն Փաշինյան, քեզ գոնե կես ժամով դիր մեր տեղը, քո փոքր երեխան իմ երեխայի նման չի կարող հինգ վայրկյան ապրի։ Երեխաս արդեն հաշմանդամություն է ստացել էդտեղ ապրելով»,- ասում է բնակչուհիներից մեկը՝ շեշտելով, որ իրենք անտեսված են, իսկ իրենց կյանքը՝ վտանգված։

«Հաջորդ անգամ վրաններով ենք գալու»․ վթարային շենքերի բնակիչների ակցիան․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒմ

Leave a Comment