Հայաստանը վարում է բազմավեկտոր քաղաքականություն, այդ թվում՝ ՇՀԿ-ին միանալու շահագրգռվածություն։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Տեսնում ենք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Երևանը ձգտում է հավասարակշռության տարբեր ուղղություններով. տեսնենք, թե ինչ կբերի ԵՄ-ի հետ մերձեցումը»,- ասել է նա։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ավելի հավանական է համարում, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, քան որ կազմակերպությանը մասնակցությունը կապաասառեցվի։