Իսրայելն իր քայլն արեց. բոլորը սպասում են Էրդողանի ռեակցիային


Միջազգային

Սիրիական կառավաարկան ուժերին Իսարյելի հասցրած հարվածները շարունակում են ոչ միայն մեծ աղմուկի, այլ նաեւ տրաձայնությունների տեղիք տալ: Բանն այն է, որ Իսրայելի հարաբերությունները Ջուլանիի իշխանությունների հետ վատ չէին, եւ թեինչու միանգամիցանցան բախման, կարեւոր հարց է:

Ընդամենը մի քանի օր առաջ բանակցություններ են վարվել Իսրայելի և Սիրիայի պատվիրակությունների միջև, հայտնել է քաղաքագետ և արևելագետ Կարինե Գևորգյանը. 

«Բաքվում, որտեղ բանակցություններ էին ընթանում ոչ միայն Ադրբեջանի նախագահ Ալիևի և Սիրիայի ժամանակավոր նախագահ Ալ-Շարաայի միջև, բանակցություններ են վարվել Սիրիայի և Իսրայելի պատվիրակությունների միջև։ Ակնհայտ էր, որ Բաքուն այս բանակցություններում հանդես է եկել որպես մոդերատոր և միջնորդ։ Սակայն դրանից հետո անսպասելի իրադարձություններ են տեղի ունեցել [դրուզական տարածքներում], հնարավոր է՝ այս բանակցողների համար», – նշել է նա։

«Հիմա մենք իսկապես կտեսնենք, թե ինչպիսին կարող են լինել Էրդողանի հայտարարությունները Իսրայելի հասցեին»,- ավելացրեց Գևորգյանը։

Եթե Թուրքիայի նախագահը լիովին լռի, ապա, ըստ երևույթին, այն ստորաբաժանումները, որոնք գնացել են դրուզներին ջախջախելու, նրա «հաճախորդները» չեն։ Եթե այնտեղ գնացել են նրանք, ովքեր մի ժամանակ նրա «հաճախորդներն» էին, ապա Էրդողանը ինչ-որ կերպ կցուցադրի իրեն՝ դատապարտելով Իսրայելին, նշեց նա։

Տես նաեւ https://t.me/iravunk/54706 

Leave a Comment