Թրամփի՝ Եվրոպայի հաշվին Ուկրաինային զինելու ծրագիրը առայժմ մնում է թղթի վրա. Reuters


Միջազգային

Թրամփի՝ Եվրոպայի հաշվին Ուկրաինային զինելու ծրագիրը առայժմ մնում է թղթի վրա, հայտնում է Reuters-ը:

Գործակալությունը նշում է, որ Կիևին լրացուցիչ զենք մատակարարելու Թրամփի նախաձեռնությունը դեռևս միայն շրջանակային ծրագիր է՝ առանց հստակ իրականացման մեխանիզմի։
Գլխավոր հարցն այն է, թե ով, երբ և ինչ ծավալով կփոխանցի զենքը ու կիրականացնի վճարումները։
Ամենահրատապ հարցը Patriot մարտկոցներն են. դրանց քանակը սահմանափակ է, մինչդեռ Ուկրաինայի զինված ուժերը դրանց կարիքը ունեն չափազանց շատ։
Գերմանիան, Հունաստանը, Նիդեռլանդները և Իսպանիան նշված են որպես պոտենցիալ մատակարարներ։ Սակայն Հունաստանը և Իսպանիան նախկինում հրաժարվել են կիսվել այդ համակարգերով՝ վկայակոչելով իրենց սեփական պաշտպանությունը։
«Ինչպես միշտ, սատանան մանրամասների մեջ է», – ասել է ԱՄՆ-ում հյուսիսեվրոպական երկրներից մեկի դեսպանը։

Տես նաեւ https://t.me/iravunk/54700 

Leave a Comment