Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացը


Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացը. 


 


Կենտրոն վարչական շրջանում ապամոնտաժվել է Սբ. Գրիգոր Լուսավորչի 12 հասցեին կից ինքնակամ շինությունը,


 


Նոր Նորք վարչական շրջանում՝  Նորքի 9-րդ զանգվածի 43 շենքին կից ինքնակամ շինությունը,


 


Աջափնյակ վարչական շրջանում՝  Նազարբեկյան 11/2 հասցեին կից ինքնակամ շինությունը,


 


Շենգավիթ վարչական շրջանում՝ Արշակունյաց պողոտայի 127 հասցեին կից ինքնակամ շինությունը:


 


Leave a Comment