Արմինֆո. Հակոբ Սիմիդյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից: Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի կայքում:
Մեկ այլ հրամանագրով այդ պաշտոնում նշանակվել է Համբարձում Մաթևոսյանը, ով ավելի վաղ զբաղեցնում էր Հայաստանի վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը: