Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իր գործողություններով փորձում է արժեզրկել այն: “ՌԻԱ Նովոստի”-ին այդ մասին հայտնել է Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը:
“Նա շատ լավ հասկանում է, որ իր վարկանիշը կտրուկ ընկնում է։ Նա հասկանում է, որ Եկեղեցին միակ ինստիտուտն է, որը կարող է համախմբել հայ ժողովրդին և իր խոսքն ասել ընտրությունների ժամանակ (2026թ. ԱԺ ընտրություններ – խմբ.): Եվ նա, պարզապես, սկսել է զբաղվել Եկեղեցիով”, – ասել է նա։
Աբրահամյանի խոսքով ՝ Փաշինյանն՝ ինքը, Հայ Առաքելական Եկեղեցու հետ որևէ առնչություն չունի, նա, նույնիսկ, երբեք իրեն որպես հավատացյալ չի դրսևորել: “Նա, նույնիսկ, բարոյական իրավունք չունի զբաղվել Եկեղեցով և ինչ-որ շարժում ղեկավարել։ Ինչ-որ նման շարժում ղեկավարելու, Եկեղեցու հետ կապ ունենալու համար ես չգիտեմ, թե ինչպիսի սուրբ մարդ պետք է լինի: Բայց նա հեռու է սուրբ լինելուց: Եվ ահա այսպես, իր անձնական շահերից ելնելով, հիմա ուզում է արժեզրկել Եկեղեցին։ Բայց դա նրա աշխատանքն է ՝ արժեզրկել”, – նշել է գործակալության զրուցակիցը։