Հայաստանը պռախադնոյ դվո՞ր է․ Հայաստան գալուց մի հատ հավսար-զգաստ եղեք, արա․ Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանին


Հասարակություն


«Հայաստանը պռախադնոյ դվո՞ր է, եկել եք մեր ձևերով՝ հեսա էս ենք անելու։ Հարգելիներս, ոնց որ ձեր հիմնական քաղաքացիության երկրում ձեզ պահում եք, Հայաստան գալուց մի հատ հավսար-զգաստ եղեք, արա՛։ Սա ձեզ համար բան չի, սա պետություն է»,-ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով գործարար, բարերար Սամվել Կարապետյանի մասին։

Նա շարունակեց. «Ով սենց պահի, պետության համը երկար ժամանակով մնալու է բերանները»։

Փաշինյանը նշեց, որ չագուչը յուղած, պատրաստ դրած է իր աշխատանքային սեղանին, ով փորձի Հայաստանի ինքնիշխանության, անկախության ու պետականության նկատմամբ ոտնձգություն անել, ժողովրդի տված պողպատե մանդատը գործելու է ու գործում է։

Նա նաև նշեց, թե ինչպես է Սամվել Կարապետյանը Հայաստանում քաղաքական գործունեություն ծավալելու, եթե չի կարող լինել պատգամավորի, վարչապետի թեկնածու։

«Թող հրաժարվեն այլ երկրների քաղաքացիություններից, գան, ինչքան ուզում են քաղաքական գործունեության ծավալեն Հայաստանում։  Ամեն մեկը գրապաններում վեց հատ պասպորտ ունի, գալիս են Հայաստանը փրկելո՞ւ։  Խոպան է, ինչ է Հայաստանը ձեզ համար»,- ասաց Փաշինյանը։


Leave a Comment