Ես ինչ-որ մեկին հրամայե՞լ եմ, ասե՞լ եմ՝ մարդ վրաերթի ենթարկի․ ի՞նչ եմ արել ես․ Փաշինյան

«Պատկերացրեք՝ ավտոբուսի մեջ եք, ու այն մարդ է վրաերթի ենթարկում, լրագրողները ձեր հետևից ընկնեն, ասեն՝ ինչի՞ վրաերթի ենթարկեցիք մարդուն։ Հասկանում եք, դա իմ շարասյունը չէ, դա վարչապետի, կոպիտ ասած, ավտոբուսն է, ՀՀ վարչապետի անվտանգությունն ապահովող ինստիտուտն է»,- այսպես պատասխանեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ մահվան դեպքին։

«Երեք մեքենա էն կողմ տեղի է ունեցել ցավալի դեպք։ Հրապարակումներ տեսա, որ դատական պրոցես է գնում, դատավարություն է տեղի ունենում, ի՞նչ անեմ ես։ Ես նույնիսկ վկա չեմ այդ գործով, որ գնամ վկայություն տամ, որովհետև ես չեմ էլ տեսել, ես մեքենայի մեջ նստած եմ եղել, մեքենայի մեջ շարունակել եմ նստած մնալ»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment