Վեց ֆուտբոլիստ կարող է լքել «Մանչեսթեր Սիթին»

Վեց ֆուտբոլիստ կարող է լքել «Մանչեսթեր Սիթին» այս ամռանը, հաղորդում է The Athletic-ը։

Աղբյուրի համաձայն՝ գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ցանկանում է իր տրամադրության տակ ունենալ ավելի քիչ ֆուտբոլիստներ գալիք մրցաշրջանի համար։

Նշվում է, որ ակումբը կարող է լքել պաշտպաններ Ջոն Սթոունսը, Նիկո Օ’Ռեյլին, կիսապաշտպաններ Մատեո Կովաչիչը, Իլկայ Գյունդողանը և Կլաուդիո Էչևերին, ինչպես նաև հարձակվող Օսկար Բոբը։

2024/25 մրցաշրջանի ավարտին «Սիթին» Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց երրորդ տեղը՝ 71 միավորով։

Leave a Comment