Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Բուլղարիայի ԱԳՆ-ների միջև


Կայացել են Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Բուլղարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ելենա Շեկերլետովայի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:


 


 


Խորհրդակցության ընթացքում կողմերը բարձր են գնահատել երկկողմ քաղաքական երկխոսության մակարդակը՝ հավելելով, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել առևտրատնտեսական, պաշտպանական, տրանսպորտի, էներգետիկ, զբոսաշրջության, մշակույթի և կրթության ոլորտներում կապերի հետագա ընդլայնման համար:


 


 


Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Կարևորվել է Բուլղարիայի կողմից ցուցաբերվելիք հնարավոր աջակցությունը:


 


Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Բուլղարիային ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկին սատարելու համար՝ միևնույն ժամանակ ընդգծելով վիզաների դյուրացման համաձայնագրի պատշաճ իրականացման անհրաժեշտությունը:

Դիտումների քանակ1

Leave a Comment