Հարցումների արդյունքում ամերիկացիների 55%-ը դժգոհ է Թրամփի քաղաքականությունից․ YouGov


Միջազգային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության նկատմամբ դժգոհության վարկանիշը հասել է ռեկորդային մակարդակի։ Այս մասին են վկայում YouGov հետազոտական ծառայության անցկացրած հարցման արդյունքները։


Ամերիկացիների մոտ 55%-ը դժգոհ է նախագահի գործունեությունից, մինչդեռ հարցվածների 41%-ը դրական է գնահատում այն։

YouGov-ի հարցումը անցկացվել է հուլիսի 11-14-ը, իսկ հարցվածների շրջանում եղել են ԱՄՆ-ի 1 680 չափահաս քաղաքացիներ։



 

Leave a Comment