Միացյալ Նահանգները պարտվում է Ուկրաինայի հակամարտությունում, և լավագույն բանը, որ կարող է անել նախագահ Դոնալդ Թրամփը, նրանից հեռանալն է,- ասել է ԱՄՆ պաշտոնաթող գնդապետ Դուգլաս ՄակԳրեգորը YouTube-ի Daniel Davis / Deep Dive ալիքում։
«Սա Թրամփի պատերազմն է։ Եվ ահա Թրամփի համար ամենակարևորը. նա պարտվում է։ Նա չի ուզում պարտվել և չի սիրում պարտվել։ Դե, ես կասեի, որ այս անգամ նա պարտվեց», – ասել է ՄակԳրեգորը։
Նրա գնահատմամբ, Ամերիկայի նախագահի համար լավագույն քայլը Ուկրաինայի իրադարձություններից հեռանալն ու հույս ունենալն է, որ ոչ ոք չի նկատի իր բացակայությունը, կամ ուշադրությունը տեղափոխել մեկ այլ թեմայի վրա։