ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի օրը կհանդիպի Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանիի հետ։ Ինչպես հայտնում է Axios պորտալի թղթակից Բարաք Ռավիդը՝ հղում անելով աղբյուրին, քննարկվելու են Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունների ընթացքը և ՀԱՄԱՍ արմատական պաղեստինյան շարժման կողմից իսրայելցի պատանդների ազատ արձակման հարցերը։
Մինչ այդ, երկուշաբթի օրը Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիի հետ։ Աղբյուրի համաձայն՝ Թրամփը և Կատարի վարչապետը զրույցի ընթացքում կքննարկեն նաև ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցությունները վերսկսելու հնարավորությունները՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ նոր համաձայնագրի հասնելու համար։
Քաթարը հանդիսանում է Իսրայելի և ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև երկխոսության հիմնական միջնորդներից մեկը։ Հուլիսի 6-ին՝ Կատարի, Եգիպտոսի և ԱՄՆ-ի միջնորդությամբ, երկու կողմերը Դոհայում վերսկսել են գործընթացը, որն ուղղված է Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնության հասնելուն և անկլավում պահվող իսրայելցի պատանդների ազատ արձակմանը։ Կատարի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցչի խոսքով՝ խորհրդակցությունները դեռևս գտնվում են սկզբնական փուլում։ Միջնորդները առանձին-առանձին փոխգործակցում են ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի հետ և փորձում են մշակել շրջանակային համաձայնագիր, որը թույլ կտա անցնել անուղղակի բանակցությունների նոր փուլի։