8 ամսական երեխայի մոր՝ Լիանա Հարությունյանի դատական նիստը նշանակված է վաղը՝ հուլիսի 17-ին




Հասարակություն



Շուտով մեկ շաբաթ կլինի, ինչ լայն արձագանք ստացավ Զարուհի Փոստանջյանի հրապարակած տեսանյութը՝ կապված 8 ամսական երեխա ունեցող Լիանա Հարությունյանի կալանքի հետ։ Թեև առաջին օրերի եռանդը որոշ չափով մարել է, թեման շարունակում է մնալ հանրային ուշադրության կենտրոնում։

Լիանա Հարությունյանի շահերի պաշտպան Զարուհի Փոստանջյանը պարբերաբար հանդես է գալիս գրառումներով՝ ներկայացնելով իրավիճակի իր մեկնաբանությունները։ Թե որքանով են դրանք հավաստի կամ իրավական հենք ունեցող՝ տարբեր հարցեր է առաջ բերում, սակայն առանցքայինը մնում է մի բան՝ երեխայի լավագույն շահը և հնարավորինս արագ կալանքից դուրս գալու հարցը։

Ինչպես հայտնի է դարձել, մի խումբ ընդդիմադիր կին պատգամավորներ արդեն ներկայացրել են երաշխավորագրեր՝ ի պաշտպանություն Լիանա Հարությունյանի։

Մենք կապ հաստատեցինք Քրեական դատարանների մամուլի խոսնակ Լիանա Ռաֆայելյանի հետ՝ ճշտելու վաղվա նիստի բնույթը։ Վերջինս հայտնեց, որ նիստը հերթական է և նշանակվել է դեռևս հուլիսի 11-ին կայացած նիստի ավարտից հետո։

Իսկ արդյոք վաղվա նիստում քննարկվելու է կալանքի փոփոխության հարցը, թե ոչ՝ պարզ կլինի միայն նիստի ընթացքում։

«Փաստ»-ը կշարունակի հետևել այս բարձր հնչեղություն ստացած գործի զարգացումներին։

Հետևեք մեզ՝  @pastonline 





Leave a Comment