Հայ աղջիկները 4 արծաթ և 2 բրոնզ են նվաճել Եվրոպայի բռնցքամարտի M18 առաջնությունում

Բաժանորդագրվել

Տղաների եզրափակիչները կկայանան այսօր՝ հուլիսի 16-ին։

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Սերբիայում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի M18 առաջնությունում հայ մարզուհիներից Սյուզաննա Իշխանյանը (46 կգ), Համեստ Աֆրիկյանը (50 կգ), Անահիտ Հարությունյանը (57 կգ ) և Վիկտորյա Սահակյանը (75 կգ) նվաճել են արծաթե մեդալ։

Տեղեկությունը հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։

Նանա Բալասանյանն (46 կգ) ու Լիաննա Ժամհարյանը (52 կգ ) նվաճել են բրոնզե մեդալ։

Տղաների եզրափակիչները կկայանան այսօր՝ հուլիսի 16-ին։

Leave a Comment