Ֆրանսիայի իշխանությունները կարծում են, որ մինչև 2030 թվականը Եվրոպայում կարող է լայնածավալ հակամարտություն ծագել, որին կարող են մասնակցել Ֆրանսիան և նրա դաշնակիցները:
«Այժմ պարզ է, որ մենք մտնում ենք Եվրոպայի ազգային տարածքից դուրս լայնածավալ, բարձր ինտենսիվությամբ պատերազմի նոր դարաշրջան, որում կարող են ներգրավվել Ֆրանսիան և նրա դաշնակիցները: Մեր տարածքը կարող է ենթարկվել զանգվածային հիբրիդային հարձակումների», – ասվում է Ֆրանսիայի պաշտպանության և ազգային անվտանգության գլխավոր քարտուղարության կայքում տեղադրված փաստաթղթում:
Մասնավորապես, պնդվում է, որ ենթադրաբար կա Ռուսաստանի կողմից Եվրոպայի դեմ ագրեսիայի հնարավորություն երեքից հինգ տարվա ընթացքում: Միևնույն ժամանակ, ֆրանսիական իշխանությունները կարծում են, որ դա կարող է ենթադրել Ռուսաստանի կողմից հարձակողական գործողություններ Մոլդովայում, Բալկաններում կամ նույնիսկ ՆԱՏՕ-ի երկրների դեմ: