https://arm.sputniknews.ru/20250715/azh-ynddimutjuny-sd-dimum-e-nerkajacrel-vitsharkelvov-hecy-khlelu-orenqy-pastinfvo-91369170.html
ԱԺ ընդդիմությունը ՍԴ դիմում է ներկայացրել՝ վիճարկելով ՀԷՑ–ը «խլելու» օրենքը. «Փաստինֆո»
ԱԺ ընդդիմությունը ՍԴ դիմում է ներկայացրել՝ վիճարկելով ՀԷՑ–ը «խլելու» օրենքը. «Փաստինֆո»
Sputnik Արմենիա
Դիմումը ներկայացվել է հուլիսի 11–ին, սակայն այն վարույթ ընդունելու մասին որոշում դեռևս չի կայացվել։ 15.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-15T22:29+0400
2025-07-15T22:29+0400
2025-07-15T22:31+0400
սահմանադրական դատարան
դիմում
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
ազգայնացում / պետականացում
պետականացում
նախագիծ
արծվիկ մինասյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2352/45/23524504_0:0:1600:901_1920x0_80_0_0_a917a276bf2d6064dc91b1ee263cd1b5.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ՍԴ դիմում են ներկայացրել՝ վիճարկելով ՀԷՑ–ը «խլելու» վերաբերյալ ՀՀ իշխանությունների ընդունած օրենքի սահմանադրականության հարցը։ Տեղեկությունը հայտնում է «Փաստինֆոն»։Լրատվամիջոցը նշում է, որ ընդդիմադիր երկու խմբակցությունները միևնույն ժամանակ միջնորդել են, որ իրենց դիմումը վարույթ ընդունելու որոշմամբ կասեցվի նաև օրենքի գործունեությունը՝ մինչև ՍԴ-ի կողմից վերջնական դատական ակտ կայացնելը։ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը «Փաստինֆո»–ի հետ զրույցում նշել է, որ դիմումով վիճարկում են մի քանի հոդվածներ և ձևակերպումներ։Պատգամավորի խոսքով` առաջին հերթին անդրադարձել են սեփականության իրավունքին։Նա տեղեկացրել է, որ 2–րդ խումբ խախտումները վերաբերում են հիմնարար սկզբունք համարվող՝ օրենքի հետադարձության արգելքի սկզբունքի խախտմանը, երբ, օրինակ, էներգետիկ համակարգի ձեռնարկությունը կարող է մինչև այս օրենքի ընդունումը և ուժի մեջ մտնելը թույլ տրված խախտումների համար ենթարկվել պատասխանատվության։Դիմումում նշված 3–րդ խումբ հարցերը վերաբերում են Սահմանադրությամբ նախատեսված` ինքնավար մարմինների անկախության և ինքնուրույնության սկզբունքների խախտմանը։ Այս դեպքում խոսքը վերաբերում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումներին։Բացի այդ, միջնորդություն կներկայացվի նաև գործի քննությունը բանավոր ընթացակարգով անցկացնելու մասին, քանի որ հարցն ունի հանրային մեծ հնչեղություն։Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։ Հուլիսի 8-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրեց ՀԷՑ-ի պետականացման հնարավորություն տվող օրենքը։Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար:
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/2352/45/23524504_135:0:1558:1067_1920x0_80_0_0_19eac32e9d92a6902c52cf5c53dd9979.jpg
սահմանադրական դատարան, դիմում, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), ազգայնացում / պետականացում, պետականացում, նախագիծ, արծվիկ մինասյան
սահմանադրական դատարան, դիմում, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), ազգայնացում / պետականացում, պետականացում, նախագիծ, արծվիկ մինասյան
Դիմումը ներկայացվել է հուլիսի 11–ին, սակայն այն վարույթ ընդունելու մասին որոշում դեռևս չի կայացվել։
Լրատվամիջոցը նշում է, որ ընդդիմադիր երկու խմբակցությունները միևնույն ժամանակ միջնորդել են, որ իրենց դիմումը վարույթ ընդունելու որոշմամբ կասեցվի նաև օրենքի գործունեությունը՝ մինչև ՍԴ-ի կողմից վերջնական դատական ակտ կայացնելը։
Դիմումը ներկայացվել է հուլիսի 11–ին, սակայն այն վարույթ ընդունելու մասին որոշում դեռևս չի կայացվել` թեև համապատասխան որոշման համար օրենքով նախատեսված է եռօրյա ժամկետ։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը «Փաստինֆո»–ի հետ զրույցում նշել է, որ դիմումով վիճարկում են մի քանի հոդվածներ և ձևակերպումներ։
Պատգամավորի խոսքով` առաջին հերթին անդրադարձել են սեփականության իրավունքին։
Նա տեղեկացրել է, որ 2–րդ խումբ խախտումները վերաբերում են հիմնարար սկզբունք համարվող՝ օրենքի հետադարձության արգելքի սկզբունքի խախտմանը, երբ, օրինակ, էներգետիկ համակարգի ձեռնարկությունը կարող է մինչև այս օրենքի ընդունումը և ուժի մեջ մտնելը թույլ տրված խախտումների համար ենթարկվել պատասխանատվության։
Դիմումում նշված 3–րդ խումբ հարցերը վերաբերում են Սահմանադրությամբ նախատեսված` ինքնավար մարմինների անկախության և ինքնուրույնության սկզբունքների խախտմանը։ Այս դեպքում խոսքը վերաբերում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումներին։
Բացի այդ, միջնորդություն կներկայացվի նաև գործի քննությունը բանավոր ընթացակարգով անցկացնելու մասին, քանի որ հարցն ունի հանրային մեծ հնչեղություն։
Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար: