Ապավեն

Ապավեն

15.07.2025 | 21:59

Հուլիսի 16

Ճանաչիր Իմ Աստվածային զորությունը:

Վստահի՛ր Ինձ:

Բնակվի՛ր Իմ սիրո մեջ:

Խնդա՛ ու վստահի՛ր:

Ծիծաղը, մանկան հավատքի անխաբ արտահայտությունն է` ուղղված Աստծուն ու բարությանը:

Ապահովություն փնտրիր Իմ գաղտնի վայրի մեջ: Վստա՛հ եղիր:

Պատկերացրու, որ գտնվում ես ամրակո՛ւռ Աշտարակի մեջ, և այնքան զորավոր ձեռք է քեզ պաշտպանում, որի դեմ անզոր են բոլոր ուժերը:

Մեկնաբանություններ

Leave a Comment