Երեկ՝ հուլիսի 14-ին Էջմիածին–Երևան մայրուղու վրա բողոքի ակցիա իրականացրած ծաղկավաճառները այսօր քննարկում են ունեցել ՍԱՏՄ ղեկավարի հետ, սակայն հանդիպման արդյունքներից դժգոհ են։ Այժմ ծաղիկ արտահանողները կրկին բողոքի ակցիա են իրականացնում Էջմիածին-Երևան մայրուղու վրա։
Նշենք, որ նրանք դժգոհում են ծաղկի արտահանման արգելքից և նշում, որ միլիոնավոր դրամների վնաս են արդեն կրել։
Մանրամասները՝ ուղիղ հեռարձակմամբ։